Եվրամիությունը դատապարտել է Եգիպտոսում 75 դատապարտյալների մահվան դատավճիռները` հայտարարելով, որ «լուրջ կասկածներ» կան, թե արդյոք արդար դատաքննությունն ապահովվել է, հաղորդում է AP-ն:

Եվրամիության դիվանագիտական ​​ծառայության մամուլի քարտուղարը վերահաստատել է «ցանկացած հանգամանքներում մահապատժից հրաժարվելու անհրաժեշտությունը»: «Այս զանգվածային դատավարության հանգամանքները լուրջ կասկածներ են առաջացրել պատշաճ իրավական գործընթացի պահպանման եւ մասնավորապես, մեղադրյալների արդար դատաքննության իրավունքների ապահովման վերաբերյալ», - ասված է հայտարարության մեջ:

 Մոտ 739 մեղադրյալներին միաժամանակ են դատել, նրանց մեծ մասը մեղադրվում էր ոստիկանների սպանության եւ գույքի ոչնչացման մեջ: Գրեթե 350-ը  15 տարվա ազատազրկման է դատապարտվել, իսկ 47-ը՝ ցմահ ազատազրկման: