Հայաստանի ԱԳ փոխնախարար Արմեն Պապիկյանը սեպտեմբերի 13-17-ը Չինաստան կայցելի: Այս մասին սեպտեմբերի 12-ին ճեպազրույցի ժամանակ հայտնեց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Այցը տեղի կունենա Չինաստանի ԱԳՆ հրավերով: Պեկինում ԱԳ նախարարությունների միջեւ խորհրդակցություններ կանցկացվեն: Փոխնախարարը նաեւ Շանհայ կայցելի: