Ըստ Global Financial Centres Index համաթվի՝ գլոբալ ֆինանսական կենտրոնների վարկանիշում Նյու Յորքն անցել է Լոնդոնից: Զեկույցը հրապարակվել է Z/Yen Group ֆինանսական քոնսալթինգային ընկերության կայքում, որը կես տարին մեկ հաշվարկում է ինդիկատորը: Լոնդոնը, որը 2018 թվականի մարտին GFCI 23-ի առաջին տեղում էր, մեկ դիրքով նահանջել է, հնգյակը եզրափակել են Հոնկոնգը, Սինգապուրը եւ Շանհայը: Զեկույցում նշվում է, որ «Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կենտրոնները վարկանիշում բարձրացել են՝ պահպանելով վերջին տարիների միտումը», փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Եվրոպական մայրաքաղաքների համաթիվը մի փոքր աճել է, այսպես՝ Փարիզը մարտի համեմատությամբ մեկ կետով բարձրացել է՝ զբաղեցնելով 23-րդ տեղը, Ամստերդամը 50-ից տեղափոխվել է 35-րդ հորիզոնական, Վիեննան՝ 64-ից 51-րդ, իսկ Բրյուսելը՝ 62-ից 54-րդ:
Համաշխարհային ֆինանսական կենտրոնների համաթիվը սկսել են հաշվարկել 2007 թվականին եւ թարմացնել ամեն կես տարին մեկ: Ընթացիկ վարկանշը 24-րդն է: Սեպտեմբերին առաջին անգամ վարկանիշի մեջ են մտել ՀԱՀ մայրաքաղաք Քեյփթաունը, որը գրավել է 38-րդ տեղը, եւ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիան՝ դառնալով 97-րդը:



























