Թաիլանդի Փատանի նահանգում երկու զինվորական է սպանվել, եւս չորսը՝ վիրրավորվել նրանց վրա զինյալների հարձակման ժամանակ, հայտնում է Nation պարբերականը:
Երեքշաբթի երեկոյան մուսուլմանական անջատողական կազմակերպություններից մեկի զինյալների խումբը հարձակվել է դարանակալ զինվորականների վրա, երբ նրանք երեք մոտոցիկլետներով պարեկում էին Փատանի նահանգի Բանգ Կհաո շրջանի խճուղում, նշված է հաղորդագրության մեջ:
Սկսված փոխհրաձգության ժամանակ երկու զինվորական տեղում մահացել է, եւս չորսը՝ վիրավորվել, հայտնում է պարբերականը: Զինյալների կորուստի մասին ոչինչ հայտնի չէ, քանի որ նրանք մշտապես սպանվածներին եւ վիրավորներին իրենց հետ են տանում, նշված է հաղորդագրության մեջ:
Վիրավոր զինվորականներին տեղափոխել են ոչ հեռվում գտնվող դաշտային հոսպիտալ, ավելի ուշ նրանց տեղափոխել են նահանգի կենտրոնական պետական հիվանդանոց, տեղեկացնում է պարբերականը:




























