Թուրքիայում Ունեցվածքի հիմնադրամի նախագահ է նշանակվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը երկրի պետական ունեցվածքը տնօրինող հիմնադրամի նոր նախագահ է նշանակել իրեն։ Այնուհետ իր նշանակման որոշման տակ որպես նախագահ հաստատել է իր նշանակումը։

Այս դեպքը Թուրքիայում մեծ աղմուկ է բարձրացրել։