Ազգային ժողովն, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, փակ գաղտնի քվեարկությամբ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական ու վարչական դատավոր ընտրեց Էդգար Սեդրակյանին։

ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը ներկայացրեց ընտրության արդյունքները։ Ըստ այդմ, Էդգար Սեդրակյանն ստացել է 67 ձայն, իսկ մյուս երկու թեկնածուներից  Արգիշտի Ղազարյանը՝ 11 ձայն, Արծրուն Միրզոյանը՝ 9 ձայն։

Քվեարկությանը մասնակցել է 89 պատգամավոր: Անվավեր է համարվել 2 քվեաթերթիկ: