Ռեֆորմիստների կուսակցությունը Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է հաղթելու համար: Այս մասին սեպտեմբերի 13-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց կուսակցության առաջնորդ Վահան Բաբայանը:

Բարեփոխիչների քաղաքապետի թեկնածուն է Արտակ Ավետյանը: Նրա ծրագրում այնպիսի դրույթներ են ներառված, ինչպիսին են՝ քաղաքի կանաչապատումը, ճապոնական փորձի կիրառմամբ վերգետնյա եւ ստորգետնյա կայանատեղիների ստեղծումը՝ փողոցների գերբեռնվածության դեմ պայքարելու նպատակով: Դրանից բացի, ինչպես հայտնեց Բաբայանը, առաջարկվում է ներդնել «խելացի» լուսացույցերի համակարգը, ինչպես նաեւ զարգացնել արեւային Էներգետիկան:

«Մենք կցանկանայինք նաեւ այգիներ ստեղծել, որտեղ քաղաքացիները կկարողանան անվճար հանգստանալ»,- ասաց նա: 

Վահան Բաբայանը նաեւ խոստացավ Երեւանի ավագանու ընտրություններում հաղթելու դեպքում լրջորեն զբաղվել ձեղնահարկերի հարցով, որոնք բնակիչները կառուցել են մայրաքաղաքի կենտրոնի շենքերի տանիքներին, եթե դրանք չեն համապատասխանում սեյսմակայունության պահանջներին: