Եվրամիությունը երկարաձգել է Ռուսաստանի դեմ անհատական պատժամիջոցները: Այս մասին հայտնում է ԵՄ Խորհրդի մամուլի ծառայությունը:

Սահմանափակող միջոցառումները երկարաձգվում են մինչեւ 2019 թվականի մարտի 15-ը` «Ուկրաինայի տարածքային ամբողջականության խաթարման» պատճառով: Միջոցառումները, մասնավորապես, ներառում են ակտիվների սառեցում եւ ուղեւորությունների սահմանափակումներ: Ներկայումս դրանք վերաբերում են 155 անձանց եւ 44 կազմակերպություններին:

Այժմ գործում է  ԵՄ պատժամիջոցների մի քանի փաթեթ՝ անհատական սահմանափակող միջոցներ, տնտեսական եւ Ղրիմի վերաբերյալ սահմանափակումներ,  հաղորդում է ՏԱՍՍ-ը: