Նախընտրական «Լույս» դաշինքն առաջարկում է Երեւանի մանկապարտեզները վճարովի դարձնել: Սեպտեմբերի 13-ին մամուլի ասուլիսում այս մասին հայտնեց դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը:
Նա նշեց, որ գործող Սահմանադրությունում չկա դրույթ, որ նախադպրոցական կրթությունը պետք է անվճար լինի: Մինչ այդ երկրում տարօրինակ իրավիճակ է ստեղծվել, երբ Երեւանում մանկապարտեզներն անվճար են, իսկ բոլոր մարզերում՝ վճարովի: Նրա խոսքով, մարզային մանկապարտեզներում ամսական վճարը տատանվում է 4-6 հազար դրամի սահմաններում:
Բախշյանը նշեց, որ հարկավոր է վերացնել այս անվահասարության գործելակերպը եւ ամբողջ երկրով մանկապարտեզները վճարովի դարձնել՝ պահպանելով բնակչության սոցիալապես անապահով շերտերի համար արտոնությունները:
Հավելենք, որ «Լույս» դաշինքից քաղաքապետի թեկնածուն արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն է: Երեւանի Ավագանու խորհրդի ընտրությունները կկայանան սեպտեմբերի 23-ին:




























