Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը մտադիր է հասնել նրան, որ հարեւան Կոսովոյի հետ ցանկացած գործարքի դեպքում երկիրը 2025թ միանա ԵՄ-ին, այսինքն երկու երկրների համար էլ ճանապարհ բացվի դեպի ԵՄ՝ հայտնում է Reuters-ը։

Ավելի վաղ Սերբիայի եւ Կոսովոյի նախագահները անսպասելի չեղյալ էին հայտարարել Բրյուսելում իրենց հանդիպումը, որը պետք է կայանար նախորդ շաբաթվա վերջին։

Վուչիչը նաեւ նշել է, որ բազմաթիվ տարաձայնությունների պատճառով կարող է 10 տարի պահանջվել մինչեւ Բելգրադն ու Պրիշտինան համաձայնության գան։