Երեւան քաղաքի ավագանու եւ քաղաքապետի առաջիկա ընտրություններին «Անկախության բանակ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունը քաղաքապետի արժանի թեկնածու է տեսնում թե՛ Հայկ Մարությանին՝ ժողովրդի, պետության ու բանակի նկատմամբ իր անմնացորդ եւ ապացուցված նվիրման, ազնիվ ձգտումների ու նպատակների համար, եւ թե՛ Արարատ Զուրաբյանին՝ Արցախյան ազատագրական պայքարի ակտիվ մասնակցության, լուրջ քաղաքական կեսագրության, մունիցիպալ կառավարման փորձի, ազնիվ ձգտումների ու նպատակների համար: Այս մասին ասված է կազմակերպության տարածած հայտարարության մեջ:

«Կարեւորելով ժողովրդի ազատ կամքի կամարտահայտումն ու ընտրության իրավունքը, հաջաղություն ենք մաղթում երկուսին էլ, եւ անկախ սպասվող ընտրությունների արդյունքներից, ցանկանում, որ երկու թեկնածուներն էլ իրար փոխլրացնեն քաղաքապետ եւ տեղակալ կարգավիճակով, վստահ լինելով, որ նման տանդեմը շատ արդյունավետ կլինի Երեւան քաղաքի զարգացման ու երկու թեկնածուների նախընտրական ծրագրերը կյանքի կոչելու գործում»,-ասված է հայտարարության մեջ, որն իր ֆեյսբուքի էջում տեղադրել է կազմակերպության ղեկավարներից ՀՀԿ անդամ Աշոտ Աղաբաբյանը: Նա վերջին մեկ տարվա ընթացքում խզել է կապերը ՀՀԿ-ի հետ: