Դաղստանում հակաահաբեկչական գործողությունների արդյունքում Ռուսաստանի ԴԱԾ հատուկ նշանակության ջոկատի ուժերը չեզոքացրել են երեք զինյալների, գրում է «Ինտերֆաքսը»:

Բախման վայրում հայտնաբերվել է զենք եւ զինամթերք, կատարվում են  անհրաժեշտ օպերատիվ եւ հետախուզական միջոցառումներ եւ քննչական գործողություններ:

Ըստ իշխանությունների, քաղաքացիական բնակչության եւ իրավահպների շրջանում տուժողներ եւ զոհեր չկան: