Հրազդան քաղաքի Միքայելյան փողոցի բազմաբնակարան շենքում երեկ տեղի ունեցած պայթյունի փաստով ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն, նախնական տվյալները ստուգվում են: Այս մասին NEWS.am–ին հայտնեց կոմիտեի Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը՝ նշելով, որ պայթյունի մի քանի վարկածներ ենշրջանառվում, որոնք դեռ չեն կարող հրապարակել։
Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 185-րդ և 235-րդ հոդվածների հատկանիշներով, այն է` ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը և ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:
Հիշեցնենք, որ ԱԻՆ աշխատակիցները պայթյունի վայրում հայտնաբերել էին ժամացույց՝ միացված էլեկտրական լարերով, 4 էլեկտրական և 4 կրակային ճայթիչ պայթուցիչներ, ավտոմեքենայի ազդանշանային համակարգի հեռակառավարման վահանակ՝ մարտկոցով, որոնք նախատեսված են եղել պայթեցման համար։




























