ճիշտ ժամանակն է հստակեցնելու ՀԱՊԿ- ի առջեւ Հայաստանի ստանձնած եւ Հայաստանի առջեւ ՀԱՊԿ ստանձնած պարտավորությունների շրջանակը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ադրբեջանական զինված ուժերը կրկին գնդակոծել է Հայաստանի տարածքը։ Սա ուղղակի ագրեսիա է ոչ միայն ՀՀ, այլեւ ՀԱՊԿ նկատմամբ։

Ալիեւը ստուգում է Ռուսաստանում ձեռք բերված պայմանավորվածությունների ամրությունը եւ ճիշտ ժամանակն է հստակեցնելու ՀԱՊԿ- ի առջեւ Հայաստանի ստանձնած եւ Հայաստանի առջեւ ՀԱՊԿ ստանձնած պարտավորությունների շրջանակը»: