Սեպտեմբերի 17-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գ. Հարությունյանը Վճռաբեկ դատարանի նախագահին եւ պալատների դատավորներին է ներկայացրել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նորանշանակ դատավոր Էդգար Սեդրակյանին:
Դատական դեպարտամենտից NEWS.am-ին հայտնում են, որ ԲԴԽ նախագահը շնորհավորել է նորանշանակ դատավորին՝ նշելով, որ Վճռաբեկ դատարանի անդամ լինելը եւ՛ պատվաբեր է, եւ՛ պարտավորեցնող: Նախագահը, հաջողություն մաղթելով Էդգար Սեդրակյանին, նաեւ հույս է հայտնել, որ նա իր ներդրումը կունենա կոլեկտիվ մտածողության մթնոլորտ ստեղծելու հարցում:
Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը եւս ողջունել է նորանշանակ դատավորին՝ Քաղաքացիական եւ վարչական պալատի նոր համալրման կապակցությամբ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ-ն փակ գաղտնի քվեարկությամբ, 67 կողմ ձայներով Էդգար Սեդրակյանն ընտրվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր:
Դրանից հետո ՀՀ նախագահի հրամանագրով նա նշանակվել է այդ պաշտոնում:




























