«Քարոզարշավի սկզբում ես բոլոր քաղաքական ուժերին կոչ արեցի հարգել երեւանցուն, երեւանյան խնդիրները չտեղափոխել քաղաքական դաշտ, բայց ցավոք սրտի, մեր կոչը էդպես էլ մնաց ձայն բարբառո հանապատի: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Ավանում քարոզարշավի ժամանակ նշել է ԲՀԿ կողմից Երեւանի քաղաքապետի ԲՀԿ թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:
«Նորից կոչ եմ անում Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին՝ վերադառնալ կոնստրուկտիվ դաշտ, չվիրավորել երեւանցուն եւ երեւանցուն ներկայացնել բացառապես երեւանյան հոգսերը»,-ասել է նա:
Ինչ վերաբերում է առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին, Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Բացարձակապես պարզ չէ, թե խորհրդարանական ընտրությունները երբ կլինեն: Երբ կգա այդ ժամանակը էդ ժամանակ էլ մենք մեր թիմով մեր մարտավարությունը կքննարկենք: Հիմա հայտարարել, թե ինչ մարտավարություն ենք որդեգրելու, ես համարում եմ անհեռատեսություն, որովհետեւ նման քննարկումներ չեն եղել»:




























