Աշխարհում մեղուների զանգվածային անկումը սպառնում է մարդկության վերացմամբ արդեն 4 տարի անց: Այս մասին նախազգուշացրել է դեռ Էյնշտեյնը: Միջատները մեծ դեր են խաղում գյուղատնտեսության մեջ եւ նրանց վերացումը կտրուկ կսրի առանց այդ էլ աճող պարենային ճգնաժամն աշխարհում:
Ոչ ոք չգիտի, թե ինչու է մեղուների թիվը պակասում: Հնարավոր է, դա կապված է ինչ-որ վարակի կամ պորտաբույծների աճի, կամ գուցե գյուղատնտեսության մեջ կիրառվող թունաքիմիկատների հետ, գրում է Utro.ru-ն:
ԱՄՆ-ում ամեն ձմեռ մահանում է մեղուների պարսերի 30-35 տոկոսը, այն դեպքում, երբ նախկինում ցրտին չէր դիմանում մեղուների ընդամենը 10 տոկոսը: 1961-ից ի վեր Ամերիկայում մեղուների թիվը կրկնակի կրճատվել է, իսկ մեկ հեկտարին բաժին ընկնող մեղուների թիվը կրճատվել է 90 տոկոսով: Նմանատիպ խնդիր կա նաեւ Եվրոպայում, Լատինական Ամերիկայում եւ Ասիայում:
Թեեւ բույսերի փոշոտումը կարող է կատարվել նաեւ քամու միջոցով, սակայն այդ հարցում մեղուների դերը գերագնահատելն անհնար է: Ինչպես նշել է Էյնշտեյնը, եթե մեղուներն ընդհանրապես վերանան, մարդկությունը 4 տարուց ավելի չի դիմանա:





























