Չինաստանի Պետական խորհուրդը կհրապարակի Միացյալ Նահանգների հետ շարունակվող երկկողմանի առեւտրային տարաձայնությունների մասին տեխնիկական փաստաթուղթը, հայտնում է  «Սինհուան»:

«Սպիտակ թուղթը» կպարունակի առեւտրային տարաձայնությունների «փաստեր եւ Չինաստանի դիրքորոշումը»:

Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ուժի մեջ կմտնի Չինաստանից ԱՄՆ ներմուծվող 200 մլրդ դոլար ընդհանուր արժեքով ապրանքների համար 10 տոկոսի մաքսատուրքը: