ԱՄՆ-ն մոտ է Սաուդյան Արաբիայի հետ միջուկային էներգետիկ ռեակտորներ կառուցելու վերաբերյալ համաձայնագրի կնքմանը, սակայն չտարածման խիստ ստանդարտների շուրջ բանակցությունները շարունակում են թագավորության համար խնդիր մնալ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Ռիկ Փերրին, հաղորդում է Reuters-ը:

Այս տարի Փերին երկու ատոմակայան կառուցելու թագավորության ցանկության առիթով բանակցություններ է վարել Սաուդյան Արաբիայի առաջնորդների, այդ թվում, թագավոր Սալմանի եւ թագաժառանգ Մոհամմեդ բեն Սալմանի մասին: Սաուդյան Արաբիան ցանկանում է մոտակա տասնամյակում 16 ռեակտոր կառուցել՝ մոտ 80 միլիարդ դոլար արժեքով:

Քննարկվել է նաեւ չտարածման ստանդարտները մեղմացնելու Սաուդյան Արաբիայի ձգտումը եւ հնարավոր է, թույլ տալ երկրին ուրան հարստացնել եւ պլուտոնիում վերաշմակել:

Այս տեխնոլոգիաները, որոնք անհանգստացնում  են չտարածման կողմնակիցներին, կարող են որոշ չափով գաղտնի կերպով փոփոխվել միջուկային զենքի համար մասնատվող նյութի արտադրության համար:

Ըստ Փերիի, առաջընթաց է գրանցվել չտարածման ստանդարտների առնչությամբ, սակայն բանակցությունները այդքան արագ չեն ընթացել, ինչպես որ երկու կողմերը հույս ունեին: Նա նշել է, որ ցանկացած միջուկային ստուգում հարկադրական չի լինի   թագավորութւան զգայուն վայրերի համար:

Վաշինգթոնը հուսով է, որ Սաուդյան Արաբիան ամերիկյան ընկերություններից ատոմային էներգիայի տեխնոլոգիաներ ձեռք կբերի: