ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ իր նախորդը՝ Բարաք Օբաման, մոտ էր Հյուսիսային Կորեայի հետ աղետալի հակամարտությանը: Այս մասին Թրամփը հայտարարել է Նյու Յորքում մամուլի ասուլիսի ժամանակ:

Թրամփը հավաստիացրել է, որ եթե իրեն նախագահ չընտրեին, ապա ԱՄՆ-ն ներքաշված կլիներ պատերազմի մեջ, քանի որ իր  նախորդը մոտ էր «արձակման մեխանիզմը սեղմելուն»:

«Նախագահ Օբաման մտածում էր, որ պետք է գնալ պատերազմի: Նա մոտ էր դրա մեկնարկին: Միլիոնավոր մարդիկ կարող էին սպանվել հակամարտության ժամանակ, որը կարող էր համաշխարհային պատերազմ դառնալ », - ասել է Թրամփը՝ նշելով, որ Օբաման իրեն խոստովանել է, որ պատրաստ էր պատերազմ սկսել Հյուսիսային Կորեայի դեմ: «Նա ինձ ասաց, որ շատ մոտ է պատերազմին», - ասել է Թրամփը: