Բաղդատում սպանվել է նախկին գեղեցկության թագուհի Տարա Ֆարեսը, հայտնում է Kurdistan24-ը՝ վկայակոչելով Իրաքի ՆԳՆ-ին: Տարան սպանվել է անհայտ անձանց կրակոցների հետեւանքով: Նա ստացել է հրազենային երեք վիրավորում:

Տարա Ֆարեսը Իրաքում հայտնի մոդել էր: 2015 թվականին նա ստացել է Բաղդատի գեղեցկության թագուհու տիտղոսը: Նա համացանցում միլիոնավոր հետեւորդներ ուներ, այդ թվում՝ 2 միլիոնից ավելի Instagram-ում: