Խերսոնում Ադրբեջանի քաղաքացին երեխայի է կողոպտել:
Ինչպես հայտնում է minval.az-ը, Խերսոնի դատախազությունը դատարան է ուղարկել 4-ամյա երեխայի կողոպտած տղամարդուն առաջադրված մեղադրանքով քրեական գործը: Շենքի մուտքի մոտ երեխային է մոտեցել անհայտ տղամարդը եւ ձեռքից բռնած տարել թփերի մեջ, որտեղ հանել է ոսկե ականջօղերը եւ փախել: Նրան ձերբակալել են մեկ օրվա ընթացքում: Կասկածյալը Ադրբեջանի քաղաքացի է: Նա կատարել է ունեցվածքի հետ կապված մի քանի հանցագործություններ:
Վերջերս դատարանը նրա՝ կալանավորման խափանման միջոցը փոխել էր տնային կալանքով, որի ընթացքում տղամարդը Խերսոնում կատարել էր 2 կողոպուտ (մի տղամարդուց էլ բջջայինն էր հափշտակել):




























