Իսպանիայի կառավարությունը որոշում է կայացրել հրապարակել ավելի քան հազարավոր նախկին եւ ներկա բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի մասին տվյալները՝ կառավարության անդամների շուրջ չդադարող սկանդալների ֆոնին։ Ընդհանուր առմամբ, կհրապարակվի 1062 քաղաքական գործիչների ունեցվածքի մասին տեղեկություն, հայտնում է Kommersant.ru–ն։  

Կառավարության պաշտոնական ներկայացուցչի՝ կրթության նախարար Իսաբել Սելայի խոսքով՝ նոր կանոնները համապատասխանում են թափանցիկության քաղաքականությանը, որը միակ հնարավոր բանաձեւն է ժողովրդավարության առաջմղման համար։