Նյու Յորքի դաշնային դատախազները կպահանջեն մահապատիժ սահմանել ուզբեկստանցի Սայֆուլո Սաիպովի նկատմամբ՝ Մանհեթենում 8 մարդու վրաերթի ենթարկելով սպանելու համար, հայտնում է ABC News–ը։

Այդ նպատակով, սակայն, դատախազները պետք է ապացուցեն, որ Սաիպովը միտումնավոր է սպանել 8 մարդու եւ մյուսներին էլ լուրջ մարմնական վնասվածքներ պատճառել։