Ոստիկանության Սեւանի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս Սեւանի վետերանների խորհրդի հետ համատեղ սեպտեմբերի 28-ին, ժամը 23.30-ին, Նաիրյան փողոցից բաժին բերման է ենթարկվել 1969 թ. ծնված Արարատ Խ.-ն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա սեպտեմբերի 11-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Սեւաստոպոլ-Բալակլավա քաղաքի ՆԳՎ կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 30 հոդվածի 3-րդ մասի եւ 131 հոդվածի 1-ին մասի (բռնաբարության փորձ) մեղադրանքով: