Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության եւ Կապանի բաժնի ծառայողները փետրվարի 8-ի կեսօրին Կապան քաղաքի Դավիթ-Բեկ թաղամասից բերման են ենթարկել 27-ամյա Արթուր Մ.-ին:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից, նա խոստովանել է, որ փետրվարի 4-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Հայփոստ» ՓԲԸ Կապանի մասնաճյուղի մի բաժանմունքից, օգտվելով գանձապահի զբաղված լինելու հանգամանքից, գողացել է 500 դրամանոց մետաղադրամներով լի տոպրակ:
Կատարվում է հետաքննություն:




























