Ֆրանսիացի շանսոնյե Շառլ Ազնավուրը մեծագույն երգիչ էր եւ աննման բանաստեղծ, նա թողել է անգերազանցելի երգացանկ: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի «Ազգային միավորում» աջ կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մեծագույն երգիչ եւ աննման բանաստեղծ, մեզ է թողել անգերազանցելի հարստության երգացանկ: Բոլոր ֆրանսիացիները ցավում են տաղանդի կորուստի համար»,- գրել է Լը Պենն Twitter-ի իր էջում:

Ազնավուրը մահացել է https://news.am/arm/news/473840.html երկուշաբթի գիշերը Ֆրանսիայի հարավի իր տանը: Երգիչը 94 տարեկան էր:

Ազնավուրը, որ ծնվել է ծագումով հայերի ընտանիքում, CNN-ի եւ Times ամսագրի վարկածով ճանաչվել է դարի լավագույն էստրադային երգիչ: Մաեստրոն 70-ամյա կարիերայի ընթացքում վաճառել է 100 մլն սկավառակ, գրել է 1,2 հազար երգ, ֆիլմերում խաղացել է 80 դեր, թողարկել է 294 ալբոմ եւ աշխարհի 94 երկրներում անցկացրել ավելի քան 1000 համերգ: