ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երբեւէ գարեջուր չի փոձել։ Այդ մասին նա ասել է՝ մեկնաբանելով Գերագույն դատարանում իր թեկնածու Բրեթ Քավանոյի խոսքերն այն մասին, թե ինքը սիրում է Կոնգրեսում ցուցմունք տալիս գարեջուր խմել։

Թրամփը հայտարարել է, որ չի կիսում Քավանոյի հակումը։ «Ես երբեք ալկոհոլ չեմ գործածել։ Կարո՞ղ եք արդյոք պատկերացնել, եթե ես դա անեի։ Ինչ խառնաշփոթ կստեղծեի։ Ես կլինեի վատագույնն աշխարհում»,-ասել է Թրամփը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի եղբայրը տառապում էր հարբեցողությամբ եւ մահացել է 43 տարեկան հասակում։ Թրամփը բազմիցս հիշել է այդ մասին։