ԱՄՆ նախագահի որդի Դոնալդ Թրամփ-կրտսերը սեռական ոտնձգությունների շուրջ վերջերս բարձրաձած աղմուկի պատճառով ավելի անհանգստացած է իր դուստրերի, քան որդիների համար։ Այս մասին նա ասել է DailyMailTV–ին իր նոր սիրեցյալ Քիմբերլի Հիլֆոյլի հետ համատեղ տված հարցազրույցում։
«Ես ունեմ ե՛ւ որդիներ, ե՛ւ դուստրեր։ Եւ երբ տեսնում եմ, թե ինչ է կատարվում հենց հիմա, դա վախեցնում է»,- ասել է Թրամփ-կրտսերը։
Մասնավորապես, անցյալ շաբաթ սենատը լսել է ԱՄՆ Գերագույն դատարանի թեկնածու Բրեթ Քավանոյի սեռական ոտնձգությունների մասին Քրիստի Բլեյզի Ֆորդի ցուցմունքները։ Կինն ասել է, թե դեպքը տեղի է ունեցել 36 տարի առաջ՝ երեկույթի ժամանակ։ Քավանոն ինքը հերքում է այդ մեղադրանքները։




























