ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Լեւոն Սարգսյանին հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատելու մասին:

«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով` Լեւոն Սարգսյանին ազատել հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից»,-ասված է վարչապետի որոշման մեջ:

Նշենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանը հատուկ հանձնարարություններով դեսպան էր նշանակվել 2010 թվականին: