Regina Seaways ուղեւորատար լաստանավում հրդեհը մարվել է։ Այս մասին ՏԱՍՍ–ին հայտնել է «Կալինինգրադ» ծովային փրկարարական համակարգման կենտրոնի պետ Անդրեյ Պերմյակովը, որը համակարգում է որոնողափրկարարական գործողությունները։
«Հրդեհը մարվել է, տուժածներ, նախնական տեղեկություններով, չկան»,–պարզաբանել է նա։
Պերմյակովի խոսքով՝ ընդհանուր առմամբ լաստանավի մոտ է ուղարկվել ընդհանուր առմամբ ՌԴ–ի, Լիտվայի ու Լեհաստանի 8 նավ։
Սրահում 335 մարդ է գտնվել, այդ թվում՝ 37 անձնակազմի անդամ։ Լիտվայի դրոշի ներքո լաստանավը ուղեւորվում էր Կլայպեդայից Շվեդիա։




























