ԱՄՆ զինված ուժերում հոկտեմբերի 1-ից ծառայության համար պիտանելիության խստացված պահանջներն ամերիկյան 126 հազար զինծառայողների կանգնեցրել են ընտրության առջեւ՝ բարձրացնել իրենց մասնագիտական պիտանելիության մակարդա՞կը, թե՞ թողնել զինվորական ծառայությունը։ Առաջինը, ինչպես տեղեկացնում է Military Times-ը, ենթադրում է 12 ամսվա ընթացքում հրամանով ցանկացած երկիր մեկնելու պատրաստակամություն, ինչը տարբեր պատճառներով ի վիճակի չեն անել 126 հազար զինվորները, նավաստիները եւ սպաները՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Հավաքագրման նոր քաղաքականության հրապարակումից հետո ԱՄՆ զինված ուժերում անմարտունակների թիվը նվազել է։ Այսպես, մայիսին այն կրճատվել էր՝ հասնելով մինչեւ 143 հազարի, իսկ օգոստոսի վերջին՝ մինչեւ 126 հազարի։ Այժմ նոր պահանջներն ուժի մեջ մտնելուց հետո անմարտունակներից ազատվելու գործընթացը կարագանա։ Բացառություններ կարվեն միայն հղի կանանց եւ երիտասարդ մայրերի, ինչպես նաեւ այն զինծառայողների համար, ովքեր ծանր վիրավորվել են մարտական գործողությունների ժամանակ։




























