Մենք քննարկում ենք եւ կարծում են՝ կուսակցական պատկանելիությունն առաջնային չի լինելու մեր հետագա կադրային քաղաքականության մեջ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախարարական պաշտոններում նոր նշանակումներին:

«Առաջնային լինելու է պրոֆեսիոնալ կարողությունները: Դա չի նշանակում, որ կուսակցական չեն լինելու կամ կուսակցական են լինելու»,-ընդգծեց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին հանրահավաքում ՀՀ վարչապետը հայտարարեց, որ ԲՀԿ-ական եւ ՀՅԴ-ական նախարարներն ու մարզպետները աշխատանքից ազատված են: Ավելի ուշ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է 6 նախարարների պաշտոնանկության հրամանագրերը: