Հայաստանը երբեք չի համաձայնի ՀԱՊԿ-ում Ադրբեջանի անդամակցությանը: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում կառավարության ժամի ընթացքում պատասխանելով միջազգային հարաբերությունների հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանի հարցին` այդ կառույցում Բաքվի անդամակցության հնարավորության մասին:
Փաշինյանը շեշտել է, որ այս հարցում Հայաստանի դիրքորոշումը շատ հստակ է, եւ նա բազմիցս ներկայացրել է այն: «Նման հարցերը լուծվում են կոնսենսուսով:
Բնականաբար, ներկայիս ռազմաքաղաքական իրավիճակում եւ հաշվի առնելով առկա հարաբերությունները, անիմաստ է նույնիսկ խոսել այդ մասին, քանի որ Հայաստանը երբեք չի համաձայնի, որ երկիրը, որը կրակում է մեր բնակավայրերի վրա դառնա անդամ կամ նույնիսկ դիտորդ մեր հիմնական ռազմաքաղաքական կազմակերպության մեջ», - ընդգծել է կառավարության ղեկավարը:




























