Էյնշթեյնը նամակը գրել է մահից մեկ տարի առաջ՝ 1954 թվականին, որը հասցեագրված էր կրոնական փիլիսոփա Էրիկ Գուտկինդին: Հռչակավոր ֆիզիկոսը նամակում երախտագիտություն է հայտնում Գուտկինդի «Ընտրիր կյանքը. ապստամբության աստվածաշնչյան կոչ» գրքի համար եւ վիճում դրա որոշ դրույթների հետ: LiveScience-ը մեջբերում է կատարել նամակից. «Ինձ համար «Աստված» բառը ավելին չէ, քան արտահայտությունը եւ մարդկային թուլության արգասիքը, իսկ Աստվածաշունչը պատվավոր, բայց բավականին պարզունակ լեգենդների ժողովածու է: Ոչ մի մեկնաբանում, նույնիսկ ամենանրբին, չի կարող փոխել իմ հայացքները»:

Էյնշթեյնը հրապարակայնորեն հերքում էր Աստծո անհատականացման գաղափարը, որին մտահոգում է մարդկանց հետ տեղի ունեցողը, սակայն երբեք իրեն աթեիստ չի համարել: Նամակներից մեկում նա պարզաբանել է. «Եթե իմ մեջ նույնիսկ ինչ-որ կրոնական բան կա, ապա դա աշխարհի կառուցվածքով անսահման հիացմունքն է, որը գիտությունն այս պահին կարողացել է ճանաչել»:

«Աստծո մասին նամակ»-ը նախկինում՝ 2012 թվականին վաճառվել է eBay-ում 3 մլն դոլարով, հիմա նախատեսվող արժեքը գնահատվում է 1,5 մլն դոլար, հայտնում է «Մոյա պլանետան»: