Հյուսիսատլանտյան դաշինքը պաշտպանության ոլորտում ներդրումների հրատապ աճի անհրաժեշտություն  է տեսնում: Այս մասին հինգշաբթի Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում  հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դաշինքի պաշտպանության նախարարների խորհրդից հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք պաշտպանական ներդրումների հրատապ աճի անհրաժեշտություն ենք տեսնում: Ես ակնկալում եմ, որ տարեցտարի մենք պաշտպանական ծախսերի ավելացում եւ ՀՆԱ-ի 2 տոկոսի ձեռքբերում կտեսնենք», - ասել է  նա:

Նրա խոսքով, դաշինքի անդամ երկրները շուտով կներկայացնեն պաշտպանական ծախսերը մեծացնելու ծրագրեր: «ՆԱՏՕ-ի բոլոր երկրները մինչեւ տարեվերջ կներկայացնեն պաշտպանական ծախսերը մեծացնելու ազգային ծրագրեր, այդ թվում, նոր ռազմական կարողությունների ձեռքբերման: Եվ մենք դրանք կքննարկենք փետրվարին », - ավելացրել է Դաշինքի գլխավոր քարտուղարը: