Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հրաժարականի դիմումը պաշտոնապես ընդունված է եւ նա այսօրվանից այեւս ՄԻՊ չէ: Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին Ազգային ժողովում հայտարարել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին Արմեն Հարությունյանը պաշտոնապես իր հրաժարականի դիմումը ներկայացրել էր ԱԺ եւ քանի որ երեք օրվա ընթացքում հետ չէր վերցվել դիմումը, ըստ ԱԺ կանոնակարգի, նրա լիազորությունները դադարեցվել են:

Հիշեցնենք, որ Հարությունյանը նշանակվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով տարածաշրջանային ներկայացուցիչ՝ Կենտրոնական Ասիայում:

Մամուլում որպես ՄԻՊ-ի հավանական թեկնածու շրջանառվում են «Արմենիա» հեռուստաընկերության մեկնաբան Կարեն Անդրեասյանի եւ Արդարադատության խորհրդի անդամ Գրիշա Բադիրյանի անունները: