Ճապոնիայում գազանանոցի աշտակիցը մահացել է սպիտակ վագրի հարձակման հետեւանքով: Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան Կագոսիմա քաղաքում:

Kyodo գործակալության տեղեկություններով՝ 40-ամյա տղամարդը վզի պատռված վերքով հայտնաբերվել է բացօթյա փարախում: Տուժածին օպերատիվորեն հոսպիտալացրել են, բայց բժիշկներին չի հաջողվել նրա կյանքը փրկել: Նշվում է, որ նա հասցրել է վագրի վրա կրակել տրանկվիլիզատորով տեգով:

Տղամարդու մահվան փաստով հիմա գազանանոցում ստուգում է անցկացվում: Ոստիկաններին հետաքրքրում են կենդանիների հետ շփվելու մեթոդները:

Սպիտակ վագրը բնածին մուտացիայով բենգալյան վագրն է: Այս կատվազգիները երկնագույն աչքեր ունեն եւ սպիտակ ֆոնին սեւ-դարչնագույն շերտագծեր: Սպիտակ վագրերի ծնվելու հավանականությունը կազմում է 1 առանձնյակ 10 հազար սովորական գունավորմամբ վագրին: