ԱՄՆ Ֆլորիդա նահանգում առեւտրի կենտրոնում անհայտ անձի կրակոցների հետեւանքով զոհվել է 2 մարդ, եւս 2-ը՝ վիրավորվել, հայտնում է NBC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան: Զոհերի ինքնությունն առայժմ չի պարզվել, տուժածներին հիվանդանոց են տեղափոխել, նրանց վիճակի մասին տեղեկություններ չկան:
«Սա բռնության պատահական ակտի նման չէ»,- ասել է շրջանի շերիֆ Կարմինա Մարչենոն:
NBC-ն հայտնում է, որ տեղի ունեցածի վկաներից մեկը լրատվամիջոցներին պատմել է, որ առեւտրի կենտրոնի ռեստորանում տարեդարձ էր նշում, երբ անհայտ անձը սկսել է կրակել: Նրա խոսքով՝ չարագործը կրակել է իր ամուսնու վրա եւ մահացու վիրավորել որդուն:
Ոստիկանությունը առեւտրի կենտրոնը փակել է տեղի ունեցածի հետաքննություն կատարելու համար:




























