Թուրքիայի Իզմիր նահանգի Քարաբուրունի շրջանից ծով դուրս եկած գաղթականներով նավը խորտակվել է։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 9–ի երեկոյան Իզմիրի Քարաբուրոնի ժանդարմերիա է դիմել ամբողջովին թրջված կին՝ հայտնելով, որ 35 գաղթականի տեղափոխող նավը խորտակվել է ծովում եւ ինքը հազիվ է կարողացել փրկվել։
Անմիջապես ծով են դուրս եկել փրկարարական նավեր ու ուղղաթիռ, սակայն կարողացել են հայտնաբերել խեղդված 4 գաղթականի դիեր։
Մնացած գաղթականների որոնումները շարունակվում են։




























