Արարատի մարզում հոկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 09:00-ի սահմաններում Նորաբաց-Դարակերտ ավտոճանապարհի գյուղամիջյան հատվածում բախվել են 32-ամյա Դավիթ Խ.-ի վարած «ԳԱԶ 52» մակնիշի 35 GQ 515 համարանիշի եւ 45-ամյա Հրաչ Հ.-ի վարած «ՎԱԶ 21011» մակնիշի 34 VC 299 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով «ՎԱԶ 21011»–ի վարորդը տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն: Բախման հետեւանքով էլ բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մասամբ հայտնվել ձորակում:

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդները ենթարկվել են բժշկական փորձաքննության, պարզվել է, որ «ՎԱԶ 21011»-ի վարորդը եղել է ոչ սթափ (խմած) վիճակում: