2010-2011 ուստարում Հայաստանի բուհերում կսովորի սփյուռքահայ 3370 ուսանող, որոնցից 296-ը՝ պետպատվերի շրջանակներում, 3074-ը՝ վճարովի համակարգում։
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության մամուլի ծառայությունից, սփյուռքահայ ուսանողների մեծ մասը Վրաստանից (1645 մարդ) եւ Ռուսաստանից են (1073 մարդ)։ Այդ երկրներին հետեւում են Իրանը (291), Սիրիան (82), Ուկրաինան (65) եւ Թուրքմենստանը (40 ուսանող)։
446 ուսանող սովորում է Հայասանում գործող արտասահմանյան, իսկ 785-ը՝ ոչ պետական բուհերում։ Քոլեջներում ուսում է ստանում սփյուռքահայ 205 ուսանող։
Սփյուռքահայ ուսանողների ոչ մեծ քանակ կրթվում է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում (406 ուսանող), դրան հետեւոմ է Երեւանի պետական համալսարանը՝ 280 ուսանող, Ռուսաստանի տուրիզմի եւ սերվիսի պետական համալսարանը, Մովսես Խորենացու անվան համալսարանը, ինչպես նաեւ Երեւանի պետական բժշկական քոլեջը։



























