«Արցախ Ֆրուտ» ՓԲԸ արտադրանքը, որը մեծ ժողովրդականություն է վայելում ռուս սպառողների մոտ, այժմ իրացվում է նաեւ Աբխազիայում: Ինչպես հաղորդում է «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը, թերթի սուխումցի ընթերցողները հաղորդել են, որ Աբխազիայի մայրաքաղաքի խանութներում հայտնվել են Ղարաբաղի վարունգները:
Նշենք, որ ԼՂՀ-ում արդեն չորրորդ տարին գործող «Արցախ Ֆրուտ» ընկերությունը թողարկում է 35 անուն արտադրանք: Տարեկան արտադրվում է 600 հազար տարա` 200-գրամանոցից մինչեւ 11-կիլոգրամանոց: Արտադրանքի մոտ 30 տոկոսն իրացվում է Ղարաբաղի շուկայում, մնացածը` Հայաստանում եւ արտերկրում: Ձեռնարկության արտադրանքը առաքվում է Ֆրանսիա, Բելգիա, Չեխիա, Հոլանդիա եւ Եվրոպայի այլ երկրներ:




























