Հայաստանի բանակում զինվորի սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է 4 զինծառայող:

ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված, շարքային Գեւորգ Անդրանիկի Կոտինյանը:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի` հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում փետրվարի 6-ին տեղի ունեցած արտակարգ պատահար է տեղի ունեցել, որի ժամանակ սպանվել է ժամկետային զինծառայող 19-ամյա Գեւորգ Կոտինյանը:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունից, ձերբակալված են շարքայիններ Տարոն Սուվարյանն ու Վահե Աղաջանյանը, ինչպես նաեւ սերժանտ Մարգար Դավթյանն ու ավագ լեյտենանտ Արմեն Ռաֆայելյանը:

Գործը գտնվում է ռազմական ոստիկանության ուշադրության կենտրոնում, որը վստահեցնում է, որ կձեռնարկվեն բոլոր հնարավոր միջոցները՝ օբյեկտիվ քննություն իրականացնելու համար:

Հիշեցնենք, որ արտակարգ պատահարի պատճառը, որի հետեւանքով զինվոր է սպանվել, զորամասում առկա ոչ կանոնադրային հարաբերություններն են: