Ուկրաինան իր անվտանգության երաշխիքները տեսնում է ոչ թե այս կամ այն դաշինքին անդամակցելու, այլ հարեւանների, աշխարհի առավել ազդեցիկ կենտրոնների հետ բարեկամական եւ գործընկերային հարաբերությունների մեջ: Այդ մասին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Կոնստանտին Գրիշչենկոն` պատասխանելով հարցին, թե որքանո՞վ Ուկրաինայի՝ որեւէ դաշինքի չանդամակցելու սկզբունքը կազդի ՎՈՒԱՄ-ում նրա անդամակցության վրա:
Նրա խոսքով, Ուկրաինայի համար գերակայություն են եվրաինտեգրումն ու ԵՄ անդամակցությունը: Սակայն քննարկումների ամենապիկային պահերին դրա աջակցությունը չի գերազանցել 30 տոկոսը: Առանց հանրային աջակցության որեւէ արտաքին քաղաքական միությանն անդամակցել չի կարելի:
Ըստ Ուկրաինայի ԱԳ նախարարի, Ուկրաինայի կառավարությանն ու նախարարին հաջողվել է բարելավել գործընկերային հարաբերությունները, եւ, միաժամանակ, զարգացնել հարաբերությունները եվրոպական երկրների եւ Եվրամիության հետ:
«Ուկրաինայի արտաքին քաղաքականությունն ավելի կանխատեսելի, գործընկերներին հասկանալի եւ արդյունավետ են դարձել»,- ընդգծել է Գրիշչենկոն:




























