Հայաստանի սահմաններից դուրս եկող ջուրը համապատասխանում է միջազգային նորմերին։ Այդ մասին այսօր՝ փետրվարի 11-ին մամուլի ասուլիսում հայտարարեց ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը։
Կենտրոնը ՆԱՏՕ-ի աջակցությամբ 6 տարի շարունակ ուսումնասիրություններ է կատարել սահմանային կետերում՝ 40 ցուցանիշների մասով; Նշենք, որ ՆԱՏՕ-ն, թեեւ ռազմական կառույց է, սակայն բազմաթիվ երկրներում իրականացնում է լուրջ գիտական եւ բնապահպանական ծրագրեր։



























