ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Լատինական Ամերիկայի երկրներ շրջագայության շրջանակում ժամանել է Պանամա, հայտնում է AP–ն։
Պանամայում բանակցություններից հետո Պոմպեոն կմեկնի Մեքսիկա:
Պոմպեոյի այցը Լատինական Ամերիկան տեղի է ունենում Հոնդուրասից միգրանտների հոսքի առնչությամբ լարվածության ֆոնին։ Այս միգրանտները Գվատեմալայի միջոցով անցնում են Մեքսիկա՝ հույս ունենալով հայտնվել Միացյալ Նահանգներում:
Ավելի վաղ Թրամփը միգրանտների հոսքի պատճառով սպառնացել էր ԱՄՆ–Մեքսիկա սահմանը փակելու նպատակով զինվորականներին դիմել։




























