Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովչն իր նախորդներին համեմատել է «շլեպերների» հետ։ Սա քրեական միջավայրում նշանակում է «մանր գող»։

«Մի բան պլանավորելիս կամ խոսելիս գլխավորն այն է, որպեսզի մենք շլեպերներ չդառնանք, ինչպես մեր նախորդներից ոմանք»,- ասել է նա Խերսոնում կայացած տնտեսական բարեփոխումների կոմիտեի ընդլայնված նիստի ժամանակ։

Բացի այդ, ասուլիսներից մեկի ժամանակ նա Բուլղարիան շփոթել էր Բելոռուսի հետ։