Եգիպտոսի զինվորական նոր ղեկավարությունը, ով ստանձնել է երկրի ղեկավարումը նախագահ Մուբարաքի հրաժարականից հետո, կարձակի կառավարությունը եւ խորհրդարանի երկու պալատները, հայտնում է РБК-ն։
Ավելի վաղ, հեռուստատեսությամբ ելույթ ունեցած Եգիպտոսի զինվորական խորհրդի ներկայացուցիչը հայտարարել էր, որ ներկայումս զինվորական ղեկավարությունն ուսումնասիրում է ընթացիկ իրավիճակը եւ մոտ ժամանակներս կհայտարարի իր կողմից ձեռնարկվելիք քայլերի մասին։
Զինվորականները նաեւ հայտարարել էին, որ մտադիր չեն վերցնել իշխանությունը, քանի որ դա չի ցանկանում Եգիպտոսի ժողովուրդը։
Նախօրեին Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը պաշտոնաթող էր եղել, իշխանությունն անցել էր զինվորական խորհրդին, որը ղեկավարում է պաշտպանության նախարար Մոհամեդ Թանթաուին։





























