Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, ալկոհոլը աշխարհի բոլոր մահերի 4 տոկոսի պատճառ է դառնում։

Սպիրտային խմիչքների չարաշահումից ավելի շատ մարդ է մահանում, քան ՁԻԱՀ-ից, տուբերկուլյոզից եւ պատերազմներից, հայտնում է ВВС-ն։

Ասիայի եւ Աֆրիկայի երկրներում եկամուտների աճը բերում է ալկոհոլիզմի տարածման։ Ալկոհոլից մահացության ամենաշատ դեպքերը գրանցվում են Ռուսաստանում եւ ԱՊՀ երկրներում։ Այնտեղ յուրաքանչյուր 5-րդին սպանում է օղին։

Ընդ որում, գինեգործության ավանդույթներով հայտնի Ֆրանսիայում նման դեպքեր ավելի քիչ են լինում։

Զեկույցում ասված է, որ սպիրտային խմիչքների չարաշահումը հանգեցնում է 60 տիպի հիվանդությունների՝ լյարդի ցիրոզի, թունավորման, էպիլեպսիայի, քաղցկեղի եւ այլն։